Գվատեմալայի բնակիչները այրել են Թրամփի թղթե պատկերը չար ոգիներին հանելու համար
Գվատեմալայի բնակիչներն այրել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թղթե պատկերը, որի վրա նրան կոտոշներ էին նկարել՝ որպես սատանայի։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Reuters գործակալությանը։
Նշվում է, որ Թրամփի դաժան դիրքորոշումը միգրանտների նկատմամբ, այդ թվում՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու խոստումը, զայրացրել են ԱՄՆ-ի լատինամերիկացիներին:
«Մենք դեմ ենք այդ մարդուն՝ տարբեր հարցերի շուրջ նրա դիրքորոշման պատճառով՝ թե՛ միգրանտներին վտարելու, թե՛ պատի կառուցման պատճառով: Մենք համաձայն չենք»,– ասել է «La Quema del Diablo» կոչվող արարողության մասնակիցներից մեկը։
Մասնակիցները կարծում են, որ նրանց այս գործողությունների շնորհօվ չար հոգիները կանհետանան: Նման ավանդույթը եկել է 16-րց դարից սկզբից և այդ ժամանակից այն կրում է ավանդական բնույթ: