Փոլ Վերհովենը կղեկավարի Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի կազմը
«Հիմնական բնազդ» և «Հիշել ամեն ինչ» ֆիլմերից հայտնի կինոռեժիսոր Փոլ Վերհովենը կղեկավարի Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի կազմը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս պահին ռեժիսորի վերջին կինոնկարը՝ «Նա»-ն, համարվում է օսկարյան մրցավազքի մասնակիցներից մեկը:
Փառատոնի ղեկավար Դիտեր Կոսսլիկի խոսքով՝ Վերհովենը Եվրոպայում և Հոլիվուդում տարբեր ժանրերում աշխատող կինեմատոգրաֆիստ է: «Էքսպերիմենտներ անելու նրա ստեղծագործական, բազմակողմանի համարձակությունն ու ցանկությունը երևում են իր արած ամբողջ աշխատանքում»,- հավելել է ղեկավարը:
Բեռլինյան կինոփառատոնը կանցկացվի 2017 թ.-ի փետրվարի 9-ից 19-ը: