Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսել է 322 մլն դոլար, իսկ Քլինթոնը` 565 մլն դոլար
Դաշնային ընտրական հանձնաժողովը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների տվյալները: Այսպիսով, Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսել է 322 մլն դոլար: Դրանից մոտ 66 մլն դոլարը միլիարդատեր նախագահի անձնական ներդրումներն են:
Թրամփից պարտություն կրած նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ավելի մեծ գումար է ծախսել քարոզարշավի ընթացքում` 565 մլն դոլար:
Քարոզարշավի ավարտի վերջին օրերին` ընտրություններից կարճ ժամանակ առաջ, Դոնալդ Թրամփը ծախսել է 94 մլն ԱՄՆ դոլար, իսկ նրա մրցակից Քլինթոնը` 132 մլն դոլար: