Թրամփը կդառնի Շվարցենեգերի շոուի պրոդյուսերը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կլինի «The Celebrity Apprentice» ռեալիթի շոուի գործադիր պրոդյուսերը: Այս մասին հաղորդում է Variety-ն:
Ըստ պարբերականի տվյալների` մոտ 2 տարի ընդմիջումից հետո այս ծրագիրը կվերսկսվի 2017թ.-ի հունվարի 2-ին: Այդ ժամանակ հաղորդումը անձամբ վարում էր Դոնալդ Թրամփը, սակայն 2015 թ.-ին միլիարդատերը աշխատանքից ազատվել էր Միացյալ Նահանգների նախագահական քարոզարշավի ժամանակ վիճահարույց հայտարարություններ անելու պատճառով: Նոր եթերաշրջանում շոուն կվարի հայտնի դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը:
Նշվում է, որ Թրամփի աշխատավարձը որպես պրոդյուսեր կլինի առնվազն 100 հազար դոլար յուրաքանչյուր ծրագրի թողարկման համար: