Երբ են առաջացել սաղավարտները
Փայտից, կեչու կեղևից, հյուսված ճյուղերից, կաշվից սաղավարտները երևան են եկել նախնադարյան ժամանակաշրջանում։ Մետաղյա (պղնձե և ոսկե) սաղավարտներ են գտնվել Ուրի (մ․թ․ա․ III հազարամյակ) թագավորական դամբարաններից։
Հին Եգիպտոսում զինվորները կրել են կաշվե և վուշե (երբեմն՝ մետաղյա վահանակներով)՝ կլոր, Բաբելոնում՝ պղնձե կամ բրոնզե՝ ցածր, Ասորեստանում՝ կոնաձև սաղավարտներ։
Հունաստանում բրոնզե սաղավարտներն ունեցել են բարձր կատարներ։ Հին Հռոմում ավելի ուշ․ օգտագործել են երկաթե սաղավարտներ։