ֆեյքերի գրառումները չեն ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա. Ֆեյսբուք սոցիալական ցանցի օպերացիոն համակարգի տնօրեն
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օպերացիոն համակարգի տնօրեն Շերիլ Սենդբերգը հայտարարել է, որ ֆեյքերի կողմից արված գրառումները խանգարող հանգամանք չեն հանդիսացել ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Today պարբերականին:
Նրա խոսքով՝ սուտ լուրերը կարևոր խնդիր են, սակայն դրանց ազդեցության մասին տարածվող խոսակցությունները չափազանցված:
«Ասվում էր, որ ֆեյքերի գրառումներն ազդել են ընտրությունների վրա, բայց մենք այդպես չենք կարծում»,-ասել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի օպերացիոն համակարգի տնօրեն Շերիլ Սենդբերգը և հավաստիացրել, որ սոցիալական ցանցի ադմինիստրացիան ներկա պահին աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: