Ում է մտադիր Թրամփը հանձնել իր ընկերությունների կառավարումը
ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը որոշում է կայացրել իր ընկերությունների ղեկավարումը հանձնել որդիներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The New York Times պարբերականին:
Նշվում է, որ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, հնարավոր է անցնի «Trump Organization» ընկերության ղեկը: Ներկա պահին հայրն ու դուստրը որոշ իրավական հարցեր են փորձում կարգավորել՝ ընկերության ղեկի փոխանցման հետ կապված:
Թրամփի ընտանիքը քննադատվել էր այն բանի համար, որ ընկերությունների ղեկը որոշում էր կայացվել վստահել կողմնակի մարդկանց:
Թրամփի դուստրն ամուսնու հետ Նյու Յորքից արդեն ժամանել է Վաշինգտոն: