Գորիսի ավտոճանապարհներին ձյուն և խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի
տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում և խիտ մառախուղ է,
տեսանելիությունը` 40-50 մ։
Մարտունու և Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց
է։
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների
աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։