Ուժգին երկրաշարժ՝ Կալիֆորնիայում
Կալիֆորնիայում 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ երկրաբանական կենտրոնի տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը՝165 կմ է եղել, իսկ խորությունը՝ 10կմ:
Ներկա պահին ավերածությունների, վնասների, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի հաղորդվում, ինչպես նաև չի հաղորդվում ցունամիի վտանգի առկայության մասին: