Պիկասոյի կտավը վաճառվել է 2,1 միլիոն եվրոյով
Պաբլո Պիկասոյի «Կապույտ բերետով աղջկա դիմանակար» կտավը Շվեդիայում աճուրդի ժամանակ վաճառվել է 2,1 միլիոն եվրոյով։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ես չեմ կարող հիշել, որ նախկինում երբևէ Շվեդիայում միևնույն աճուրդին դրված լինեն Պիկասոյի կտավներից միաժամանակ 4 բնօրինակ»- ասել է Ուփսալայի Աճուրդի տան փորձագետ Կնուտ Կնուտսոնը։
Բոլոր այդ աշխատանքները պահպանվում էին հայտնի հավաքորդ Բերտիլ Նոյմանի անձնական հավաքածուում։ Վերջինս մահացել է 2011 թ.-ին։