ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին որոշման նախագծին
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշման նախագծին:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխություններով:
Մասնավորապես, նկատի ունենալով, որ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով, անհրաժեշտություն է առաջացել նշված ՊՈԱԿ-ը լուծարել, որի արդյունքում ՊՈԱԿ-ի տարեկան պահպանման համար հատկացված 26.3 մլն դրամից ՀՀ պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն դրամով (ներառյալ 9 հաստիքները):
Մնացած 4.3 մլն դրամը՝ 300.0 հազար դրամ՝ անվճար երթեևեկության վկայականների պատրաստման, 2500.0 հազար դրամ՝ միջպետական բեռնափոխադրող կազմակերպությունների թույլտվության ձևաթղթերի տպագրության և 1500.0 հազար դրամը՝ տեխզննության կտրոնների տպագրման համար, կհատկացվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, ՊՈԱԿ-ի լուծարումից հետո նախարարությանը փոխանցված գործառույթներն իրականացնելու համար: