Դոնալդ Թրամփը մտադիր է իջեցնել դեղորայքի գները
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իջեցնել դեղորայքի գները։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։
«Time» ամսագրին տված հարցազրույցին Թրամփն ասել է, որ իրեն «դուր չի գալիս՝ ինչ է կատարվում դեղամիջոցների գների հետ»։
Նշվում է, որ նորընտիր նախագահը չի ասել, թե ինչպես է իրականացնելու գների նվազեցումը։ Հնարավոր է, ներմուծվեն ավելի էժան դեղահաբեր, որոնց մասին Թրամփն ավելի վաղ արդեն խոսել է։