Ցավը երջանկության մի մասն է. Էլչին Սաֆարլի
Ես չեմ փորձում երջանիկ լինել' նախընտրում եմ պարզապես ապրել…
Միշտ հիշիր' այս կյանքում մեզանից կախված են միայն ջանքերը, և ոչ երբեք արդյունքը:
Ցավը երջանկության մի մասն է:
Անսահման հանգստությամբ սկսում ես սպասել հենց այն ժամանակ, երբ սպասելու բան էլ չկա:
Կարևորը' որ սպասումը լինի մեր կյանքի մի փոքր հատվածը միայն, այլ ոչ ամբողջ կյանքը:
Բաժանումից առաջ մարդու հայացքում կարոտ չկա: Դրանում ուժգին բողոք է: Բողոք' ինքդ քո դեմ:
Ժամանակը մի միջոց է, որով Տիեզերքը ստուգում է մեր ցանկությունների իսկությունը: Երևի հենց այդ պատճառով էլ մենք երբեք միանգամից չենք ստանում ամեն ինչ: