ԱՄՆ գերագույն դատարանը «Samsung»-ի օգտին վճիռ է կայացրել «Apple»-ի հետ դատական վեճում
Միացյալ Նահանգների գերագույն դատարանը «Apple»-ի հետ դատական վեճում «Samsung»-ի օգտին վճիռ է կայացրել՝ չեղարկելով վերաքննիչ դատարանի վճիռը, որը «Samsung»-ին պարտավորեցրել էր 399 մլն դոլար վճարել «Apple»-ին։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
«Apple»-ը մեղադրում էր «Samsung»-ին սմարթֆոնների արտադրության մեջ «iPhone»-ի արտաքինին նման դիզայն օգտագործելու համար:
Ի սկզբանե «Apple»-ը «Samsung»-ից պահանջել էր մոտ 930 միլիոն դոլար վճարել։ Ավելի ուշ գումարի չափը կրճատվել էր մինչև 382 միլիոն դոլար։