Բարաք Օբաման խոստովանել է, որ «Իսլամական պետության» գործողությունները իրեն անակնկալի էին բերել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իրեն անակնկալի էին բերել Իրաքում, այնուհետև նաև Սիրիայում ընդարձակ տարածքներ զավթած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները։ Այս մասին գրում է Риа Новости-ն։
«Խոշոր ցամաքային հարձակումներ կազմակերպելու «Իսլամական պետության» հնարավորությունը չի եղել իմ հետախուզական ռադարի էկրանին»,-ասել է Օբաման CNN-ի հետ հարցազրույցում։
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ իր վարչակազմը մշտապես ձեռնարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի հնարավոր լավագույն քայլերը։
«ԻՊ»-ի ընդարձակումը դարձել է վերջին երկու տարիներին համաշխարհային գլխավոր խնդիրներից մեկը։