Մոսկվան սատարում է Պաղեստինին՝ սեփական պետությունը ստեղծելու ձգտման հարցում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը շարունակում է սատարել Պաղեստինին սեփական պետությունը ստեղծելու ձգտման հարցում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի տնօրեն Սերգեյ Վերշինինի կատարած հայտարարությանը:
«Մենք սատարել և կշարունակենք սատարել, որպեսզի պաղեստիցիների այդ ազգային ձգտումներն իրականանան: Դա համապատասխանում է պայմանների ստեղծման խնդրին՝ Մերձավոր Արևելքը կայունության տարածաշրջանի վերածելու համար»,- Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առիթով ասել է Վերշինինը:
Նրա խոսքով՝ «Մոսկվայում սատարում են նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ Պաղեստինի ղեկավարության սկզբունքային դիրքորոշումը՝ Իսրայելի հետ խաղաղ կարգավորման օգտին»:
«Լավ կենտրոնացված են և հայտնի քայլերը, մենք մշտապես պաշտպանում ենք այդ քայլերը»,-ասել է Վերշինինը և պարզաբանել, որ խոսքը գնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձի իրականացման մասին: