ԱՄՆ-ը վախենում է «ԻՊ»-ի հարձակումներից
ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը կշարունակի նաև տապալումից հետո: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում տալով է կոալիցիան գլխավորող գեներալ Սթիվեն Թաունսենդի կատարած հայտարարությանը:
«Քանի դեռ գոյություն ունեն, նրանք կշարունակեն հարձակումներ ծրագրել և իրականացնել արեւմտյան երկրներում: Իմ կարծիքով՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ արեւմտյան այլ երկրների վրա արտաքին հարձակումների սպառնալիքը նվազեցնելու լավագույն տարբերակն «ԻՊ»-ին Մոսուլից, Ռաքքայից դուրս մղելը և նրանց անապատում հետապնդելն է»,- հայտարարել նա: