Օբաման նախագահության ընթացքում հանգստի վրա ավելի քան 85 միլիոն դոլար է ծախսել
Բարաք Օբաման նախագահության պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ընտանիքի հանգստի և ճանապարհորդությունների համար ծախսել է ավելի քան 85 միլիոն դոլար: Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում անելով «Judicial Watch» կազմակերպությանը:
Օբամաների ընտանիքը ամեն տարի ծախսել է միջինը 10 միլիոն դոլար: Նշված գումարը ծածկում էր նաև այլ ծախսեր, այդ թվում ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության անձնակազմի և աշխատակիցների անվտանգության, շրջագայությունների, ինչպես նաև հյուրանոցային համարների ամրագրման և այլ ծախսեր:
Նախագահի ընտանիքն ամեն տարի Սուրբ Ծնունդը դիմավորում է Հավայան կղզիներում: Այս տարին նույնպես բացառություն չի լինի, հետևաբար կազմակերպության ներկայացրած գումարային չափը վերջնական համարել դեռևս վաղ է:
«Judicial Watch»-ը նմանատիպ հաշվետվություն է կազմել նաև ընտանիքի 2015 թ.-ի արձակուրդների վերաբերյալ՝ նշելով, որ Օբամայի հանգիստն այդ անգամ կազմել է 4,8 միլիոն դոլար: