Պուտինը խոսել է ռուսական բանակի հնարավորությունների աճի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սիրիայում ռուսական զինված ուժերի իրականացրած գործողությունները ցույց են տալիս բանակի որակի և հնարավորությունների աճը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Բանակի հնարավորությունների որակական աճի համոզիչ ապացույցը Սիրիայում ահաբեկիչների դեմ իրականացրած ռազմական գործողություններն են: Դրանք ցույց տվեցին ենթաբաժինների, մասերի համակարգված աշխատանքը, ինչը շատ կարևոր է, անձնակազմի մարտական բարձր ոգին»,- ասել է նախագահը:
Պուտինը նաև նշել է երկրի պաշտպանության ամրապնդման, Ռուսաստանի Զինված ուժերի մոդերնիզացիայի և տեխնիկական վերազինման կարևորության մասին: