Քադիրովին վիրահատել են (տեսանյութ)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է բռնցքամարտի մարզումների ժամանակ վնասվելուց հետո տարած վիրահատության մասին, ինչպես նաև բժիշկներից շնորհակալություն է հայտնել բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Այս մասին գրում է Риа Новости-ն:
«Դուք ինձ հաճախակի եք գրել, որ մարզումների ժամանակ մրցակիցներն իբրև թե հարվածներ չեն հասցնում: Դա այդպես չէր... Այժմ բժիշկները վերացրել են ռինգում ստացած բոլոր վնասվածքներիս հետևանքները»,- ինստագրամյան իր էջում գրել է Քադիրովը:
«Ինձ համար ավելի դժվար բան չկա, քան հիվանդի կարգավիճակով հիվանդանոցում հայտնվելը: Բայց յուրաքանչյուր մարդ պարտավոր է հետևել իր առողջությանը»,- ավելացրել է երկրի ղեկավարը:
Ռամզան Քադիրովը նաև նշել է, որ հրաժարվել է վիրահատությունը տանել արտասահմանում՝ նախընտրելով մնալ Ռուսաստանում: Վերջում նա շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ առողջությունը վերականգնելու համար: