Թուրքիայում դոլարը լիրայի վերածելու դիմաց անվճար տապանաքարեր են առաջարկում
Թուրքիայում Բուրսա քաղաքի հուշակոթողներ պատրաստող ընկերության ղեկավար Էնես Ալանն անվճար տապանաքարեր է առաջարկում այն պատվիրատուներին, ովքեր, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչին լսելով, իրենց դրամական խնայողությունները փոխել են թուրքական լիրայի: Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում անելով թուրքական Hurriyet-ին:
Վերջին ամսին թուրքական լիրան դոլարի համեմատ ընկել է ավելի քան 10%-ով՝ հասնելով պատմության մեջ ամենացածրին՝ 1 դոլարի դիմաց՝ 3,54 լիրա: Էրդողանը սա բացատրում է նրանով, որ երկրի թշնամիները փորձում են տնտեսական լծակների միջոցով Անկարայի վրա ճնշում գորշադրել՝ մանիպուլացնելով դրամական փոխարժեքի կուրսով, և կոչ անում, որ երկրի քաղաքացիներն իրենց դրամական խնայողությունները վերածեն լիրայի՝ դրամի ազգային փոխարժեքի կուրսը կայունացնելու համար:
«Մենք անվճար պատրաստում ենք մինչև 750 լիրա (220 դոլար) արժողությամբ տապանաքարեր նրանց համար, ովքեր 2000 դոլար արժողությամբ գումարը կվերածեն լիրայի»,- ասել է Ալանը: Նա ավելացրել է, որ տեղացի բնակիչները դրական են արձագանքել իր առաջարկին և պատրաստ են աջակցել թուրքական տնտեսությանը: