Հանցագործները գողացած «BMW»-ի մեջ չեն նկատել 2.5 միլիոն ռուբլին
Մի ընկերության կառավարչից «BMW» մակնիշի ավտոմեքենա գողացած անձիք չեն նկատել մեքենայի սրահում եղած 2.5 միլիոն ռուբլին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի կենտրոնական շրջանում:
Ժամեր անց անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Ֆոնտանկա գետին հարակից տներից մեկի մոտ:
1.5 միլիոն ռուբլի արժողությամբ ավտոմեքենան վերադարձվել է տիրոջը: