Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գյումրի` հարգանի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Նա ծաղկեպսակ է դրել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։
Վարչապետի հետ միասին Գյումրիում են Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Քաղաքաշինության պետական կոմիտե ղեկավար Նարեկ Սարգսյանը, նաև պաշտոնատար այլ անձինք: Վերջիններիս ուղեկցում են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Հիշեցնենք, որ վարչապետը այցելել է նաև Շիրակի մարզի Ախուրյան համայնք` ծանոթանալով երկրաշարժից հետո կատարված աշխատանքներին: