Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ն «ԻՊ» ստեղծման մեջ ունի իր մեղավորությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ 2003 թ.-ին Իրաք ներխուժելը սխալ էր: Այս մասին նախագահն ասել է Ֆլորիդայում ԱՄՆ օդային ուժերի ռազմաբազայում ահաբեկչության դեմ պայքարի թեմայով ելույթ ունենալիս: Այս մասին գրում է Rambler.ru:
Ըստ Բարաք Օբամայի` «Իսլամանական պետություն» ահաբեկչական խմբավորումը առաջացել է հենց 2003 թ.-ին ԱՄՆ-ի` Իրաք ներխուժելու պատճառով:
«Դա սխալ էր», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Օբաման հավելել է, որ ԱՄՆ-ն, գիտակցելով իր սխալը, 2014 թ.-ին կրկին ներխուժելու փոխարեն, ուղարկել է իր ուժերը, որպեսզի աջակցի Իրաքին, և ստեղծվի 60 երկրներից բաղկացած միջազգային կոալիցիա:
Ամերիկյան կողմի այս գործողությունները, ըստ Օբամայի, սկիզբ դրեցին «ԻՊ» դեմ ակտիվ պայքարին տեղական խմբերի և նրանց խորհրդականների հետ միասին: Արդյունքում «ԻՊ»-ը շարունակում է կորցնել տարածքներ և նահանջում է: