Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել է «կատաղած շուն» անվամբ հայտնի գեներալին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է գեներալ Ջեյմս Մեթիսին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
«Մեր ռազմավարության հաջողության համար մեզ ճիշտ մարդ է անհրաժեշտ, ով կգլխավորի Պաշտպանության նախարարությունը: Այդ պատճառով այսօր ուրախ եմ տեղեկացնել պաշտպանության նախարարի պաշտոնում գեներալ Ջեյմս Մեթիսին առաջադրելու մտադրությանս մասին», - ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինայում ելույթի ունենալիս:
Նշվում է, որ նորընտիր նախագահը Մեթիսին անվանել է «տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի լավագույն գեներալներից մեկը»: