Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի այցելուներին սկսել է դիմավորել կիսաշրջազգեստով խոզ
Սան Ֆրանցիսկոյի մջազգային օդանավակայանը «հոգեթերապեւտիկ խոզ» է ձեռք բերել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով USA Today պարբերականին:
Նշվում է, որ խոզը ողջունելու է այցելուներին՝ նրանց լիցքաթափելու ու զվարճացնելու համար։ Լիլու անունով խոզը միացել է օդանավակայանի «պոչավոր բրիգադին», որում ավելի քան քսան շուն կա։ Խոզին տրամադրել են համազգեստ, որի վրա գրված է «Շոյիր ինձ», կիսաշրջազգեստ ու գլխարկ։
Շները հերթապահում են Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում 2013 թվականի դեկտեմբերից։
Նշվում է, որ կենդանիները բարձրացնում է հոգնած ուղևորների տրամադրությունը։
Ուղևորներից շատերը նկարել են խոզուկին և հրապարակել իրենց սոցիալական էջերում: