Մահացել է «Գահերի խաղը» սերիալում Էյմոն Տարգարիենի դերը կերտած դերասանը
Բրիտանացի դերասան Փիթեր Վոնը, ով «Գահերի խաղը» սերիալում կերտել էր Սև ամրոցի մեյստեր, Էյմոն Տարգարիենի դերը, մահացել է 94 տարեկան հասակում: Այս մասին գրում Daily Mail պարբերականին:
Նշվում է, որ իր 75 տարվա կարիերայի ընթացքում նա խաղացել է բազմաթիվ սերիալներում, ֆիլմերում:
Նրա գործընկերների թվում են եղել Էնտոնի Հոպկինսը, Ֆրենկ Սինատրան, Ռոնի Բարկերը և այլք: