ԱՄՆ էներգետիկայի նախարարը՝ Իրանի հետ համաձայնագրի կարևորության մասին
ԱՄՆ էներգետիկայի նախարար Էրնեսթ Մոնիզը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը համապատասխանում է ԱՄՆ-ի նաև Իրանի շահերին։
Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով նախարարի՝ երկուշաբթի օրը լրագրողների հետ ունեցած զրույցին:
«Ես հավատում եմ, որ Իրանյան համաձայնագիրը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի կարևորագույն շահերի շրջանակում է»,- ասել է նա: