ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում Արևմուտքին մեղադրում է Հալեպում ահաբեկիչներին աջակցելու և անգամ փրկելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
«Արևմուտքի կոչերը ռազմական գործողությունները դադրեցնելու մասին, առավել շատ այն միտումն ունեն, որ Արևմուտքը ցանկանում է աջակցել ահաբեկիչներին, այդպիսով փրկելով նրանց»,-ասվում է ԱԳն հայտարարության մեջ:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ քարտուղար Ջոն Քերրին առաջարկել էր հստակ ժամկետ սահմանել՝ Հալեպից ահաբեկիչներին դուրս հանելու հետ կապված: