Թուրքիան հետախուզական արբանյակ է արձակել
Թուրքիան հետախուզական արբանյակ է արձակել, որի հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ արբանյակը շատ կարևոր է Թուրքիայի համար: Այս մասին գրում է Vz.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
Նշվում է, որ «Göktürk-1» կոչվող արբանյակը Թուրքիայի ԶՈւ-երին ապահովելու է Երկրի մակերեսի բարձր թողունակության լուսանկարներով։ Երկրի շուրջ արբանյակի պտույտը 90 րոպե է տևելու։ Այն Երկիր է ուղարկելու տարեկան 60 հազար լուսանկար։
Արբանյակի ստեղծման աշխատանքներին որպես կապալառուներ մասնակցել են իտալական «Telespazio» ու ֆրանսիական «Thales Alenia Space» ընկերությունները:
Ավելի վաղ, թուրքական ԶԼՄ-ները հայտնել էինք, որ արբանյակն օգտագործվելու է Թուրքիայի ԶՈւ-ի շահերից ելնելով, որպեսզի հարավ-արևուտքում պայքարեն ահաբեկիչների դեմ, ինչպես նաև արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնեն Սիրայում: