Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի,
Տաշիրի, Կապանի, Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի
տարածաշրջանների, Լոռու մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում
տեղում է ձյուն:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն
իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։