Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը խոստացել է շնորհավորել Թրամփի Նոր տարին
Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը խոստացել է շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Նոր տարվա առթիվ: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
«Ես նրան նույն բանը կցանկանամ, ինչ բոլորին եմ ցանկանում՝ հասկանալու կարողություն»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ձմեռ պապը:
Նա հավելել է, որ միշտ և բոլորին հասկացողություն է մաղթում:
«Մեզ, դժբախտաբար, չի բավարարում հենց իրար հասկանալու հնարավորությունը: Մենք խոսում ենք նույն բանի մասին, մենք նայում ենք իրար աչքերի մեջ, ժպտում, սակայն չենք հասկանում: Հենց դրա պատճառով են բոլոր խնդիրները և՛ քաղաքականության մեջ, և՛ կյանքում, և՛ աշխատանքի վայրում»,- նշել է Ձմեռ պապը: