«Տարվա մարդիկ»՝ ըստ ամերիկյան «Time»-ի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի երրորդ հորիզոնականում է ամերիկյան «Time» ամսագրի «Տարվա մարդ» կոչման ցանկում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Երկրորդ հորիզոնականում համացանցով զբաղվով Ջուլիան Ասսանժն է, ով ստեղծել է «WikiLeaks»-ը: Դե իսկ առաջին հորիզոնականում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է: Նա նշանակալիորեն առաջ է անցել ԱՄՆ գործող և ապագա նախագահներ Բարաք Օբամայից և Դոնալդ Թրամփից:
Կոչմանն արժանացած մարդու մասին պաշտոնապես կհայտնեն 2016 թվականի դեկտեմբերի 7-ին: Հաղթողին ընտրելիս հաշվի են առնվելու նաև օնլայն քվեարկության արդյունքները, որով քվեարկել են ամսագրի ընթերցողները: