«Եվրատեսիլ»-ը կարելի է անցկացնել օլիգարխների առանձնատներում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Եվրատեսիլ»-ը, որի կազմակերպման համար Ուկրաինայի գումարները չեն հերիքում, կարելի է անցկացնել տեղի օլիգարխների և քաղաքական էլիաայի առանձնատներում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Նրանք այնտեղ այնպիսի երեկույթներ են անցկացնում, որի մասին Եվրոպան անգամ երազել չի կարող»,- գրել է Զախարովան:
Զախարովան հավելել է, որ «գումարները, որոնք ծախսում են անգամ միջին կարգի ուկրաինացի օլիգարխները համաշխարհային, հատկապես արևմտաեվրոպական հանգստավայրերում հազարավոր դոլարների արժողությամբ շամպայններով, կհերիքեն ոչ թե մեկ, այլ երեք «Եվրատեսիլի» համար»: