Թրամփը քննադատել է Չինաստանի տնտեսական քաղաքականությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Չինաստանի տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև նրա գործողությունները Հարավ-չինական ծովում: Այս մասին նա գրել է «Twitter»- ում:
«Չինաստանը հարցե՞լ է մեզ արդյոք` նորմալ է արժեզրկել իրենց արժույթը (որպեսզի մեր ընկերությունների համար դժվար լինի մրցակցելը), բարձր հարկեր սահմանել մեր արտադրանքի համար, որոնք իրենց երկիր են գնում, կամ կառուցել հսկա ռազմական համալիր կենտրոնում Հարավ-չինական ծովում: Ես այդպես չեմ կարծում», - գրել է Թրամփը: