Պենտագոնը կվերանայի «ԻՊ» դեմ պայքարի ծրագրերը Թրամփի խնդրանքով
Միացյալ Նահանգների զինված ուժերը կվերանայեն իրենց ռազմավարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում` համաձայն Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:
«Մենք միանշանակ մտադիր ենք վերանայել այն (պայքարի նախագիծը): Նորընտիր նախագահը ասել է, որ վերանայման կարիք կա», - ասել է գեներալը:
Վերջինս հավելել է, որ նոյեմբերի 30-ին ռազմական գործիչները հանդպել են Թրամփի անցումային թիմի հետ և սկսել երկխոսություն, որը տևելու է մի քանի շաբաթ:
Ավելի վաղ Թրամփը ասել էր, որ մտադիր է վերանայել ներկայիս նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը Սիրիայի հարցում: Ըստ նրա` այս պահին Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանա «ԻՊ» դեմ պայքարի վրա, ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին տապալելու: