Կարապի լճի սահադաշտի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 5-ին տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի բացման արարողութունը:
«Դեկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ ներկա գտնվելու սահադաշտի 12-րդ տարեշրջանի հանդիսավոր բացմանը, որի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները:
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-22:00:
Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում ենք դառնալ Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման մասնակիցը»: