ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը Ռուսաստանը կոչել է «թիվ մեկ սպառնալիք»
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Ջեյմսը Ռուսաստանը անվանել է երկրի համար «թիվ մեկ սպառնալիք»: Այս մասին նա հայտարարել է Reuters գործակալության հետ զրույցում Կալիֆորնիայում կայացած Ռեյգանի անվան Ազգային պաշտպանության ֆորումի ժամանակ:
«Ռուսաստանը հանդիսանում է թիվ մեկ սպառնալիքը Միացյալ Նահանգների համար: Մենք շատ սպառնալիքներ ունենք, որոնց հետ առնչվում ենք, սակայն Ռուսաստանը միջուկային առումով կարող է իրական վտանգ լինել մեզ համար», - ասել է Ջեյմսը:
Նշվում է, որ ամերիկացի մի քանի բարձրաստիճան զինվորականներ տեսնում են Ռուսաստանից կողմից աճող ռազմական սպառնալիք: Այս ամենի հետ կապված` նրանք վերանայում են բյուջեն , որպեսզի ֆինանսական միջոցները հատկացնեն առավել կարևոր սպառնալիքների դեմ պայքարին: