Քերրին հորդորում է Թրամփին զանգերից առաջ խորհրդակցել իրենց հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել խորհրդակցել պետքարտուղարության հետ նախքան արտասահմանյան առաջնորդների հետ կապվելը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մեզ հետ մինչև նրա զրույցները ոչ մի կապ չի եղել: Ես կարծում եմ, որ կարևոր է խորհուրդ հարցնելը, դրան հետևելու է, թե ոչ, դա այլ հարց է: Դա կարևոր է, նրան խորհուրդ եմ տալիս կոնկրետ հարցերի ներկայիս դրության մասին իրազեկվել»,- հայտնել է Քերրին:
Ավելի վաղ «Washington Post»-ը հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփն անպետք «գլխացավ» է ստեղծել՝ պատասխանելով Թայվանի «շնորհավորական» զանգին: