Մոսկվայում կարող է բացվել Կիրկորովի թանգարանը
Ֆիլիպ Կիրկորովը «Ես» ծրագրով շարունակում է իր հյուրախաղերը: «Յուրաքանչյուր քաղաքից մենք վերցնում ենք մեծ քանակությամբ նվերներ երկրպագուներից՝ նկարներ, կարված իրեր, խաղալիքներ, ինչ-որ նվերներ»,- լրագրողներին հայտնել է երգիչը:
«Իմ տունը վեր է ածվել «Поле чудес» ծրագրի թանգարանի սրահի: Ահա այդքան շատ հուշանվերներ, նվերներ են կուտակվել այսքան տարիների աշխատանքի ընթացքում»,- հավելել է երգիչը:
Կիրկորովը չի բացառել, որ ժամանակի ընթացքում կբացվի իր թանգարանը: «Հնարավոր է՝ գա մի ժամանակ, և իմ երեխաները նման բան անեն: Նմուշների քչություն նրանց մոտ հաստատ չի լինի»,-կատակել է երգիչը:
Ապրիլին երգիչը կնշի իր 50-ամյակը: