Էրդողանը նոր ցանկություն է հայտնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ ազգային արժույթներով առևտուր անելու Թուրքիայի ցանկության մասին: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Այս մասին, ինչպես հաղորդել է «Reuters» գործակալությունը, Էրդողանը հայտնել է այսօր: Այսպիսով երկրի կառավարությունը ողջ ուժերով փորձում է ամրապնդել անկում ապրող լիրայի դիրքերը:
Ինչպես հաղորդվում է, մեկ ամսվա ընթացքում թուրքական լիրան նշանակալիորեն ընկել է դոլարի հարաբերակցությամբ:
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Էրդողանը հայտնել էր, որ իր ցանկության մասին կիսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: