Թուրքիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումերը շարունակվում են
Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգում տեղի ուենցող իրադարձությունները արեն 7 օր է, ինչ շարունակվում են: Բողոքի ակցիաներն ընդգրկել են Թուրքիայի գրեթե ամբողջ տարածքը: Թաքսիմ հրապարակում ազգային պարեր պարելուց հետո դեպի վարչապետի գրասենյակ երթ անցկացնելու ցանկություն արտահայտած ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել:
Թուրքական «Դողանհաբեր» լրատվական գործակալության տեղեկացմամբ' նախօրեի երեկոյան Թաքսիմի հրապարակում և Գեզի զբոսայգում կրկին ցուցարարների ակտիվացում է նկատվել: Դեռ վաղ առավոտից հրապարակում հերթապահող ցուցարարներին հիմնականում երիտասարդներից կազմված նոր խմբեր են սկսել միանալ: Երեկոյան Դոլմաբահչեյում լարվածություն է նկատվել: Դոլմաբահչեյի Գեզիհանե պողոտայում երեկոյան ժամը 23.00 հերթապահող ոստիկանությունը արցունքաբեր գազի միջոցով ցրել է Ինոնյու մարզադաշտի մոտ հավաքված ցուցարարներին, ովքեր շարժվել են դեպի Թաքսիմի հրապարակ:
Դեպքերի հետ կապված ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Օրեր շարունակ ցուցարարների կողմից անցակցվող ցույցերը Ստամբուլին վնաս են հասցնում: Միջամտելու ցանկություն չունենք: Քարեր մի նետե՛ք, և խնդրում ենք ցրվե՛ք: Դրա համար խելամիտ ժամանակ կտրվի ձեզ: Եթե չցրվեք, ապա ստիպված կլինենք ուժ գործադրել: Նայե՛ք, ձեր շաքրերում սադրիչներ կան, խդրում ենք, ցրվե՛ք»:
Ավելի ուշ ցուցարաների և ոստիկանության միջև տեղի ունեցած երկխոսության ժամանակ ցուցարարները հայտնել են, որ խաղաղ ցույց անելու ցանկություն ունեն: Այդուհանդերձ ոստիկանությունը բազմաթիվ ցուցարարների է ձերբակալել: