Հասան Ռոհանին պատասխան միջոցառումների մասին հայտարարություն է արել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարություն է արել պատասխան միջոցառումների մասին, որոնք իսլամական հանրապետությունը գործի կդնի այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին օրենքը: Այս մասին գրում է Известия-ն:
Ավելի վաղ Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու վերաբերյալ նոր օրենքն ընդունվել էր Կոնգրեսի 2 պալատների կողմից:
Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ի այդ մտադրությունը խախտել է Իրանից մի շարք սահմանափակումները հանելու մասին նախկինում արված համաձայնությունը: