ԱՄՆ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային 350 մլն դոլարի չափով
Սենատոր Ջոն Մաքքեյնի նախաձեռնած օրինագծը, որով ֆինանսավորվում է ԱՄՆ Ազգային պաշտպանությունը և ռազմական օգնություն է տրամադրվում Ուկրաինային, հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:
Նշվում է, որ 2017 թ.-ին Վաշինգտոնի` Կիևին տրամադրած օգնության ընդհանուր գումարը կլինի 350 մլն դոլար:
Օրինագծի համաձայն` ԱՄՆ ռազմական բյուջեի ընդհանուր չափը կկազմի հաջորդ տարի կկազմի 618,7 մլրդ դոլար:
Օրինագծի քննարկումը ԱՄՆ Սենատում նախատեսվում է հաջորդ շաբաթ: