Էրդողանը առաջարկել է Պուտինին առևտուրը ազգային արժույթով կատարել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան առաջարկել է Մոսկվային առևտրական հարաբերություններում կիրառել երկու երկրների ազգային արժույթը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես առաջարկեցի Պուտինին հետևյալը` եկեք կատարենք մեր առևտուրը տեղական արժույթով: Իմ գնածի համար ես կվճարեմ ռուբլով, իսկ դուք ինձանից գնածի համար կվճարեք թուրքական լիրայով», - ասել է Էրդողանը:
Նա ավելացրել է, որ Թուրքիան նման առաջարկ է ներկայացրել նաև Չինաստանին և Իրանին, ինչը, ըստ նախագահի, նրանք ընդունել են: