Աֆրոդիտեի գողացված գլուխը հայտնաբերվել է
Շվեյցարիայի իշխանությունները առգրավել են մշակութային մասունքները, որոնք անհետացել էին Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքից: Նրանք գտնվում էին Ժնևի պորտո-ֆրանկոյի տարածքում (այստեղ առանց մաքսի ներմուծվում և արտահանվում են ապրանքներ):
Ինչպես գրում է The Guardian- ը` մասունքների մեծ մասը գողացել են և տեղափոխվել են Ժնև Քատարից: Մասունքները թվագրվում են երրորդ կամ չորրորդ դարերին:
Բացի սիրիական արտեֆակտերից` Ժնևում նաև հայտնաբերվել են Եմենից և Լիբիայից մասունքներ: Նրանց թվում է Աֆրոդիտեի գլուխը: Նախքան կլուծվի իրերը իրենց հայրենիք վերադարձնելու հարցը նրանք կգտնվեն Ժնևի արվեստի և պատմության թանգարանում: