Նյու Յորքի բնակչությունը պահանջում է Մելանյա Թրամփից լքել քաղաքը
Նյու Յորքում մոտ 100 հազար մարդ ստորագրել է միջնորդագիր, որպեսզի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյան, լքի քաղաքը երդմնակալությունից հետո:
«Եթե այդ որոշումը կայացվի, միայն նրանք (Թրամփի ընտանիքը) պետք է վճարեն դրա համար: Ոչ թե քաղաքի հարկատուները, որոնց գումարները կարող են ուղղված լինել ճանապարհների, դպրոցների, տրանսպորտի, սանիտարական մշակումների, աշխատատեղերի և այլ ծախսերի վրա, որոնք առկա են քաղաքում», - խնդրագիրը ստորագրողներից մեկի խոսքերն է մեջբերում The Independent- ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի անվտանգության ապահովման համար քաղաքի իշխանությունները պետք է ամեն օր վճարի 1 մլն դոլար:
Թրամփը հաստատել է, որ իր կինը և որդին չեն տեղափոխվի Սպիտակ տան անմիջապես երդմնակալությունից հետո, այլ կմնան Նյու Յորքում: