Սոբչակը փորձել է վարկաբեկել Վալերիային
Մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ, երբ բոլորը անհամբեր սպասում էին իրենց ելույթներին և մրցանակներին` ետնաբեմում սկանդալ է հասունացել: Մրցանակաբաշխությանը հայտնի աստղերի շարքում ներկա են եղել նաև Վալերին և իր ամուսինը: Վալերիան ևս մրցանակակիրների շարքում է եղել, որի կապակցությամբ Սոբչակը բանբասանքներ էր տարածել այն մասին, որ Վալերիան այդ մրցանակը ստացել է նախագահի հովանու ներքո: Ի պատասխան այս խոսքերի` Վալերիան քաղաքավարի ձևով փորձել է հարթեցնել իրավիճակը և թեման տանել այլ ուղղությամբ: «Շնորհավորում եմ քեզ ամուսնության կապակցությամբ, Քսենիա'»,- ասել է Վալերին:
Իսկ Քսենիան շատ արհամարհական տոնով պատասխանե է, որ ոչինչ չի լսում և մտադիր չէ հաստատել համերաշխ հարաբերություններ: Նշենք, որ Վալերիան և Սոբչակը նախկինում ևս ունեցել են կոնֆլիկտներ: