Իրանն արգելել է ԱՄՆ-ից սպառողական ապրանքների ներմուծումը
Իրանի խորհրդարանը օրենք է ընդունել, որով արգելվում է սպառողական ապրանքների ներմուծումը Միացյալ Նահանգներից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով իրանական հեռուստատեսությանը:
Նշվում է, որ այդ օրենքն ընդունվել է ի պատասխան ԱՄՆ Սենատի` Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետի երկարաձգման: Թեհրանից պատգամավոր Բեհրուզ Նեմաթն ասել է, որ «մյուս արձագանքները ապագայում կլինեն»:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կստորագրի օրենք, որով կերկարաձգվեն Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք նախկինում ընդունվել էին ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ պատժամիջոցների երկարաձգումը կարող է ԱՄՆ-ի հանդեպ անվստահության առաջացնել աշխարհում: