ԱՄՆ-ի գիշերային ակումբում բռնկված հրդեհը մի քանի մարդու կյանք է խլել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում մի քանի մարդ զոհվել է մշակութային կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով, որտեղ, մասնավորապես, գտնվում են «Rave Cave» գիշերային ակումբը, մի քանի տեղական արվեստագետներին պատկանող արվեստանոցներ: Այս մասին հաղորդում է Fox2-ը:
Ըստ ITV-ի տվյալների` հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 3-ի գիշերը, երբ ավելի քան 100 մարդ շենքի ներսում է եղել: Հրդեհից հետո սկսվել են այցելուների տարհանման աշխատանքները: Հրդեհների խոսքով` շենքում հնարավոր է գտնվեն մի քանի տասնյակ մարդ, որոնք արգելափակված են կրակի պատճառով:
Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Տեղացիները խոսում են ակումբից դուրս եկող սև ծխի մասին, որը տեսանելի է եղել քաղաքի ցանկացած մասից: